Կիպրոսի վթարային-փրկարարական ծառայությունները փորձում են փրկել մոտ 300 մարդու՝ ամենայն հավանականությամբ, սիրիացի փախստականների, որոնց նավը խորտակվել է ծովում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նավը գտնվում է Պաթոս նավահանգստից 100 կմ հեռավորության վրա: Կիպրոսի իշխանությունների տվյալներով՝ այն աղետի ազդանշան է ուղարկել: Նավում կան շատ կանայք և երեխաներ:
Փրկարարական աշխատանքներին ներգրավված են պարեկային նավակներ և ուղղաթիռներ:









































