Դոնեցկի «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչի վիճակահանության արդյունքները:
««Բորուսիա»-ն աշխարհի վերջը չէ, ավելին՝ մենք գերմանական թիմերի դեմ պայքար մղելու փորձ ունենք:
Այն, որ «Բորուսիա»-ն ուժեղ է, խոսք չկա. թիմը հասել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ. դա մեծ բան է նշանակում: Գուցեև նրանց թիմում գերաստղեր չկան, սակայն թիմային խաղն օրինակելի է:
«Բորուսիա»-ն այս պահին լավագույն ֆուտբոլն է ցուցադրում Գերմանիայի Բունդեսլիգայում: Ամեն դեպքում մենք այն մակարդակին ենք հասել, որ պետք է ոչ միայն մտածենք մեր մրցակցի մասին, այլև մեր պատրաստության»,- ասել է Լուչեսկուն:







































