Thursday, 02 07 2026
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում

Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրավական նոր հիմք դեռ գոյություն չունի. EuFoA-ի ղեկավար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության (EuFoA) ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան:

– Եվրահանձնաժողովի նոր նախագահ Ժան Կլոդ Յունկերն օրերս ներկայացրեց Եվրահանձնաժողովի 27 նոր անդամների անունները, թեև Եվրահանձնաժողովի հին կազմը շարունակում է իր աշխատանքը, քանի որ նոր անդամների ցուցակը դեռ հոկտեմբերին պետք է հաստատի Եվրախորհրդարանը: Ի՞նչ կարելի է ակնկալել հանձնաժողովի այս կազմից, մասնավորապես՝ ընդլայնման քաղաքականության հարցում:

– Նախ ցանկանում եմ նշել, որ այս կազմը ներկայացվել է ոչ թե Ժան Կլոդ Յունկերի, այլ ԵՄ անդամ երկրների կողմից: Առաջիկա շաբաթների ընթացքում Եվրոպական խորհրդարանում կմեկնարկեն ինտենսիվ լսումնե, քանի որ, գիտեք, փաստը, որ նրանք են առաջադրվել, չի երաշխավորում այն, որ նրանք կստանան այդ աշխատանքը: Նրանցից ոմանք պետք է մասնակցեն լսումներին, իսկ ոմանք նույնիսկ երկու լսում պետք է անցնեն Եվրահանձնաժողովի անդամ և եվրահանձնակատար դառնալու համար: Ուստի Եվրոպական խորհրդարանը առաջիկա շաբաթների ընթացքում կհստակեցնի Եվրոպական հանձնաժողովի վերջնական կազմը:

Ընդլայնման հարցերով պետք է ապագայում զբաղվի Յոհաննես Հաննը, ով բավականին փորձառու գործիչ է և աշխատել է Եվրահանձնաժողովի նախկին կազմում: Ես չեմ կարծում, թե մենք այս փուլում ականատեսն ենք դառնալու ընդլայնման կամ այս ուղղությամբ ակտիվ գործունեության: ԵՄ շատ երկրներ ներքին խնդիրներ ունեն, մասնավորապես՝ ֆինանսական դժվարություններ, մյուս կողմից՝ պետք է վերանայվի այն, ինչ կոչվում է ընդլայնման ռազմավարություն:

Այս պայմաններում, երբ ԵՄ երկրներն ունեն քաղաքական և ֆինանսական դժվարություններ, նրանք ԵՄ ընդլայնման անհրաժեշտություն չեն տեսնում: Ես կարծում եմ, որ հաջորդ հանձնաժողովը կենտրոնանալու է ԵՄ ներքին խնդիրների վրա: Սա իմ պատկերացումն է:

– Ո՞րն է լինելու Հայաստանի նոր դերը ԵՄ-ի համար, եթե Հայաստանը մոտ ապագայում միանա ՄՄ-ին, և եթե հաշվի առնենք, որ եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն օրերս հայտարարեց, որ ԵՄ-ն ու ՄՄ-ն պետք է ազատ առևտրի գոտի ստեղծեն:

– Դուք գիտեք, և ես բազմիցս եմ ասել, որ ԵՄ-ն պատերնալիզմի կողմնակից չէ, այլ համագործակցության: Ուստի Հայաստանն է, որ պետք է հստակեցնի, թե ինչ մակարդակի հարաբերություններ է կարող և ցանկանում ունենալ Եվրոպական միության հետ:

ՀԵԲ-ը մի քանի ամիս առաջ մի զեկույց հրապարակեց, որում թվարկված էին շատ տարբեր ոլորտներ, որոնցում Հայաստանն ու ԵՄ-ն կարող են շատ բան անել, օրինակ՝ կառավարման համակարգի, օրենքի իշխանության, տնտեսության, բնապահպանության, քաղաքացիական հասարակության ոլորտներում:

– Վերջին մի քանի ամիսների ընթացքում բազմիցս է խոսվում այն մասին, որ Հայաստանը կարող է ստորագրել այնպիսի փաստաթուղթ, ինչպիսին է Ասոցացման համաձայնագիրը: Կա՞ն աշխատանքներ այս ուղղությամբ, թե՞, ինչպես շատ դեսպաններ են նշում, աշխատանքները կմեկնարկեն այս ուղղությամբ, երբ Հայաստանի միջազգային պարտավորությունների սահմանը հստակ դառնա:

– Մի քանի ամիս առաջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստանում բավականին բաց կերպով հանդես եկավ՝ ասելով, որ ԵՄ-ն պետք է պատրաստի մի համաձայնագիր, որը հաշվի է առնում Հայաստանի արտաքին հանձնառությունները: Հայաստանում Գերմանիայի դեսպանը ևս խոսել էր այս մասին: Ուստի ես վստահ եմ, որ Հայաստան-ԵՄ իրավական նոր հիմքը պատրաստվելու է առաջիկայում: Մենք պետք է սպասենք: Ես չեմ կարծում, որ այդ հիմքը պատրաստ է, և հիմա Հայաստանն ու ԵՄ-ն պետք է այս հարցը քննարկեն՝ որպես գործընկերներ բաց կերպով, և կարծում եմ՝ կստացվի գտնել համաձայնություն: Մի մոռացեք, որ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագիրը բաղկացած էր չորս բաժիններից, որոնցից մեկը առևտուրն էր: Առաջին երեք բաժինները կարող են երկկողմ հետաքրքրություն ներկայացնել: Այսինքն՝ ապագա համաձայնագիրը կարող է ներառել բոլոր ոլորտները՝ բացի առևտրից: Թեև կարծում եմ, որ Հայաստանի պարտավորությունների հստակեցումից հետո այս ոլորտում ևս համագործակցություն կարող է տարվել:

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի նոր կառավարության ցուցաբերած քաղաքական կամքը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում:

– Ես կարծում եմ, որ Հայաստանի գործադիրը հետևում է Եվրոպական նոր հանձնաժողովի ձևավորման, Եվրոպական միության ղեկավարության ձևավորման աշխատանքներին: ՀՀ կառավարությունը զգուշորեն սպասում է, որպեսզի այս բոլոր աշխատանքներից հետո վերագործարկի ԵՄ-ի հետ հարաբերությունները:

 

Լուսանկարը՝  Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում