73 տարեկանում մահացել է բրիտանացի դիրիժոր ու երաժշտագետ Քրիստոֆեր Հոգվուդը, հայտնում է The Guardian-ը:
Հոգվուդը կլավեսինահար էր, որը մասնագիտացած էր բարոկկոյի երաժշտության վրա:
1973թ. նա կազմակերպել է կամերային նվագախումբ աուտենտիկ գործիքներից, որը կոչվում էր «Հնագույն երաժշտության ակադեմիա», և ինքն էլ նվագախմբի հետ ելույթ էր ունենում մինչև 2006թ.:
Եղել է Բոստոնի «Հենդելի և Հայդնի միություն» երգչախմբի ու նվագախմբի գեղարվեստական ղեկավարը:










































