Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ժամանակ ելույթի ընթացքում ուշադրություն է կենտրոնացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Նրա խոսքով՝ Թուրքիան միշտ հանդես է եկել հօգուտ «ադրբեջանական օկուպացված հողերի ազատագրման»:
Նա ընդգծել է, որ Թուրքիան աջակցում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ բոլոր ճգնաժամային տարածաշրջանների երկրների տարածքային ամբողջականությանը, ներառյալ Ուկրաինայի:
Միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ ՄԱԿ-ից, արդարության հույսը կորցրած մարդիկ այն փնտրում են ահաբեկիչների շարքերում՝ ընդգծել է Էրդողանը:








































