Բրիտանիայի մայրաքաղաքում սեպտեմբերի 25-ին բացվում է տեսախաղերի ու էլեկտրոնիկայի EGX London-2014 խոշորագույն ցուցահանդեսը, որն ավելի հայտնի է որպես Eurogamer Expo:
Չորս օր տևողությամբ դիտումները կանցկացվեն քաղաքի հարավ-արևմուտքում՝ Earls Court ցուցահանդեսային կենտրոնում:
Միջոցառման գրեթե բոլոր տոմսերը վաճառվել են՝ հայտնում է ITAR-TASS-ը: Ակնկալվում է, որ այն կունենա առնվազն 70 հազար այցելու:
Այցելուների համար հասանելի կլինեն նոր սերնդի 2 խաղային կոնսոլներ՝ Playstation 4-ը՝ ճապոնական Sony կորպորացիայից, և Xbox One-ը՝ ամերիկյան Microsoft-ից:









































