Գերմանիայի Դրեզդեն քաղաքի մոտ վթարի է ենթարկվել լեհական ավտոբուս: Ինչպես հաղորդում է Interfax-ը, վթարի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 25 մարդ:
Վթարի ժամանակ ավտոբուսը հարվածել է երեք մեքենաների:
Ավտոբուսի վարորդը չի տուժել, նրան հարցաքննում են: Դեպքի վայր են ժամանել Լեհաստանի հյուպատոսության աշխատակիցները:









































