Եվրոպոլը ավելի քան հազար մարդու է ձերբակալել հանցագործության դեմ պայքարի «Արքիմեդ» աննախադեպ գործողության շրջանակներում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով ԵՄ ոստիկանական ծառայությանը:
Ձերբակալությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 15-23-ն ընկած ժամանակահատվածում:
«Գործողության ընթացքում ընդհանուր առմամբ առգրավվել է 599 կգ կոկաին, 200 կգ հերոին և 1.3 տոննա կանեփ, ինչպես նաև վաճառվելուց փրկվել են Ռումինիայից 30 երեխաներ»,- ասել են կազմակերպությունում:
Գործողությանը 34 երկիր է մասնակցել:




































