Չոխատաուրի շրջանի Նաբեգլավի գյուղում (Արևմտյան Վրաստան) ափերից դուրս եկած Գուբազեուլի գետն ամբողջովին հեղեղել է կիրճը: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Հաղորդվում է, որ հեղեղվել է նաև կառուցվող ՀԷԿ-ը, ջրի տակ են հայտնվել ավտոմեքենաներ և տրակտորներ: Կենտրոնական մայրուղու մի քանի հատվածներում սողանք է առաջացել:
Իսկ Աջարիայի Չակվի բնակավայրում հորդառատ անձրևների հետևանքով Չակվիսցկալի գետը դուրս է եկել ափերից ու հեղեղել բնակելի տների բակերը:







































