ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ինչպես վաղուց արդեն նկատել են լրագրողները, սիրում է զվարճանալ տեսախցիկների առջև՝ չվախենալով հիմար երևալուց: Հավանաբար, ի թիվս այլ պատճառների, նաև այդ պատճառով է ԱՄՆ առաջնորդը վայելում նրան երկրորդ ժամկետում ընտրած համաքաղաքացիների համակրանքը:
Time ամսագրի վարկածով` արդեն երկրորդ անգամ «Տարվա մարդ» ճանաչված Օբամայի հումորի զգացումի վառ արտահայտությունն է դարձել վերջերս հրապարակված լուսանկարը, որում սարդ մարդու կոստյում հագած տղան հարձակվում է Օբամայի վրա: Սպիտակ տան ղեկավարը ձևացրել է, թե շատ է վախեցել:
Լուսանկարը տեղադրվել է նախագահի Facebook-ի էջում և հասցրել արդեն ավելի քան 600 հազար օգտատիրոջ հավանությանն արժանանալ:
The Lookout բլոգի փոխանցմամբ՝ փոքրիկ սարդ մարդը Սպիտակ տան աշխատակիցներից մեկի որդին է: Դատելով լուսանկարից՝ այն հավանաբար արվել է Հելոուինի օրը:
Բլոգում հայտնվել են այլ հետաքրքիր լուսանկարներ, որոնցում նախագահը լուսանկարվել է տաբատին ընկած յոգուրտն անձեռոցիկով մաքրելիս:











































