Apple-ի նոր սմարթֆոնից օգտվող մի շարք մարդիկ թեմատիկ ֆորումներում գանգատվել են, որ իրենց նոր iPhone 6 Plus սմարթֆոնը թեքվում է տաբատի առջևի գրպանում՝ տևական ժամանակ նստած վիճակում գտնվելուց հետո: Այս մասին հայտնում է MacRumors տեխնոբլոգը:
Սեպտեմբերի 9-ին ներկայացված սմարթֆոնը տարբերվում է 5.5 դյույմանոց էկրանով և 7.1 մմ հաստության կորպուսով: Apple-ը հատուկ ընդգծում է այն փաստը, որ իրեն հաջողվել է սմարթֆոնն ավելի բարակ դարձնել 7.6 մմ հաստությամբ կորպուսով iPhone 5S-ից:
Թե որքանով է հավաստի սմարթֆոնի դեֆորմացման մասին տեղեկությունը՝ դեռևս հայտնի չէ:











































