«Իսլամական պետության» գրոհայինները խոստացել են վրեժխնդիր լինել ամերիկացիներից Սիրիան ռմբակոծելու համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Բացի այդ, որպես ապագա թիրախ` իսլամիստները մատնանշել են ոչ միայն ԱՄՆ-ին, որի ավիացիան հարվածներ է հասցրել գրոհայինների դիրքերին, այլև Սաուդյան Արաբիային, որի տարածքում ստեղծվել է սիրիական ընդդիմության գրոհայինների համար մարզական բազա: Նախատեսվում է, որ հետագայում նրանք կպայքարեն ընդդեմ իսլամիստների:
Նշենք, որ «Իսլամական պետությունն» ունի Կատարի աջակցությունը, որը Էր-Ռիադի հիմնական մրցակիցն է Մերձավոր Արևելքի սուննիների շրջանում ազդեցության համար պայքարում: Սաուդյան Արաբիան էլ, իր հերթին, ֆինանսավորում է «Ջեբհաթ ան-Նուսրա»-ին, որը «Ալ-Քաիդա»-ի մի ճյուղն է և Իրաքում կռվում է «Իսլամական պետության» դեմ:





































