Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանը պլանավորել է մինչև ընթացիկ տարեվերջ (2013 թվականի մարտի 20) կրկնապատկել իր առևտրային նավահանգիստների հզորությունը: Այս մասին հայտարարել է Ծովային նավահանգիստների կազմակերպության ղեկավար Աթաօլլահ Սադրը:
Վերջինիս խոսքերով՝ Շահիդ Ռաժայե նավահանգստի հզորությունը կազմելու է 6 միլիոն տոննա, Շահիդ Բեհշեթի նավահանգստինը՝ մինչև 6 միլիոն տոննա, իսկ Բանդար Էնզելի նավահանգստինը՝ մինչև 16 միլիոն տոննա:
Դեռևս օգոստոսին Սադրը հայտարարել էր, որ Իրանի 11 խոշորագույն նավահանգիստների բեռնման ու բեռնաթափման ընդհանուր հզորությունը կազմում է մինչև 172 միլիոն տոննա:









































