Tuesday, 30 06 2026
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին

Բարեգործական աճուրդից ստացված 27 մլն դրամն Orange-ը նվիրաբերել է «Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագրին

Այսօր Orange-ը հայտարարեց «Մեկ հեռախոսահամար՝ մեկ ճակատագիր» բարեգործական աճուրդի արդյունքները: Աճուրդում վաճառքի էին հանվել նոր 041 համարային շարքի 11 լավագույն համարները: Աճուրդի ընթացքում մասնակիցները ներկայացրել էին 181 հայտ: Ներկայացված համարների վաճառքից ստացված ընդհանուր գումարը կազմել է 26 956 717 դրամ: Իր խոստումի համաձայն՝ Orange-ն ամբողջ գումարը նվիրաբերել է «Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական ծրագրին: Բացի այդ, Orange-ը կրկնապատկել է ամենաբարձր հայտագինը , որը կազմել է 5 200 000 դրամ՝ այն նույնպես ուղղելով նշված ծրագրին:

«Տպավորված ենք մեր բարեգործական աճուրդի արդյունքներով: «Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագիրն իրականցնում ենք Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության հետ համատեղ և այն Orange Հիմնադրամի ամենակարևոր ծրագրերից մեկն է: Այս 32 մլն դրամը հնարավորություն կտա օգնել շուրջ 30 երեխայի վերադառնալ տուն: Orange Հիմնադրամի անունից շնորհակալություն եմ հայտնում աճուրդի բոլոր մասնակիցներին՝ ակտիվ մասնակցության և առատաձեռնության համար», – ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն, Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

«Ավելի քան 15 տարի Վորլդ Վիժնը Հայաստանում իրականացնում է ծրագրեր՝ նպատակ ունենալով համայնքներում և ընտանիքներում ապահովել բարենպաստ միջավայր երեխաների համար՝զարգանալու և լիարժեք դրսևորելու իրենց ներուժը: Orange-ի բաժանորդների առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ Վորլդ Վիժնը կշարունակի Հայաստանում աշխատել անապահով ընտանիքների հետ՝ ստեղծելու կայուն տնտեսական պայմաններ, որոնք թույլ կտան պետական խնամքի հաստատություններից երեխաներին վերադարձնել տուն՝ վայելելու իրենց ծնողների սերն ու հոգատարությունը»,- նշեց Վորլդ Վիժն Հայաստան ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

Orange Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության «Պահենք երեխաներին ընտանիքում» համատեղ ծրագիրն իրականացվում է 2012 թվականից: Այն Orange բաժանորդներին հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ամիս նվիրաբերել 100 կամ 500 դրամ: Ամսվա վերջում Orange Հիմնադրամը կրկնապատկում է ամսվա ընթացքում հավաքագրված գումարը և ուղղում ծրագրի իրականացմանը: Ծրագրի շրջանակներում սոցիալապես անապահով ընտանիքները ստանում են միջոցներ և սարքավորումներ, որոնք իրենց եկամտի կայուն աղբյուր ապահովելու և երեխաներին ընտանիք վերադարձնելու հնարավորություն են ընձեռում: Մինչ բարեգործական աճուրդը, այս ծրագրի շնորհիվ արդեն ավելի քան 35 երեխաներ վերամիավորվել էին իրենց ընտանիքների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում