Կոլումբիայի կառավարությունը հայտարարել է հետաքննություն սկսելու մասին, որի նպատակն է պարզել, թե արդյոք զինված ուժերում նարկոկարտել կա՞, թե՞ ոչ:
Անցած շաբաթ ձերբակալվել էր վեց զինվորական, ովքեր ռազմական ինքնաթիռով տեղափոխել են 25 կգ մարիխուանա:
Դրանից հետո ձերբակալվել էր մայորի կոչում ունեցող մի սպա, որի մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 79 կգ մարիխուանա:
Երկրի պաշտպանության նախարար Խուան Կարլոս Փինսոնը հայտարարել է, որ չի հանդուրժի կրիմինալի մուտքը բանակ:








































