Քաղցկեղով տառապող մարդկանց մեծ մասը հիվանդության մասին տեղեկանում է ուշ փուլում, հաղորդվում է բրիտանական Cancer Research UK կազմակերպության զեկույցում, որը համառոտ նկարագրված է The Guardian-ում: Ուշ ախտորոշումը մեծացնում է բուժման ծախսերն ու մահացության դեպքերը:
Cancer Research UK-ը պարզել է, որ քաղցկեղի դեպքերի 46 տոկոսը, որոնք երկրում ախտորոշվել են 2012-ին, հայտնաբերվել են 3-րդ, 4-րդ փուլերում: Այս ցուցանիշներով զգալի տարբերություններ են նկատվել քաղցկեղի տեսակների միջև: Մելանոմի բոլոր տեսակների համար այս ցուցանիշը 93 տոկոս, կրծքագեղձինը 83 տոկոս, իսկ շագանակագեղձինը 61 տոկոս է կազմում: Ընդ որում, թոքերի քաղցկեղի վաղ ախտորոշումը տեղի է ունեցել 23 տոկոս դեպքերում, ձվարանների քաղցկեղը 44 տոկոս դեպքերում:
Վաղ ախտորոշումը բազմիցս մեծացնում է հիվանդի բուժման հավանականությունը, նշում են գիտնականները: Այդ դեպքում թոքերի քաղցկեղով 10 հիվանդներից յոթը առնվազն մեկ տարի կապրեն, իսկ ավելի ուշ փուլում ախտորոշման դեպքում՝ չորսից միայն մեկը:
2012-ինԲրիտանիայում քաղցկեղով 331 487 հիվանդներ են գրանցվել, այդ հիվանդությունից մահացել է մոտավորապես 162 հազարը:










































