Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը, ով նախորդ խաղում դարձավ գոլի հեղինակ, նշել է, որ գոհ է թիմի մեկնարկից, հաղորդում է Tutto Mercato-ն:
– Երբեք չեմ անհանգստացել գոլերիս պակասից, քանի որ գիտեի, որ վաղ, թե ուշ դրանք լինելու են: Կարևորն այս պահին թիմի հաղթանակն է: Այն, որ թիմը ոչ մի գոլ բաց չի թողել, խոսում է նրա մասին, որ «Բարսելոնա»-ն ամեն ինչ ճիշտ է անում:
Մենք շատ ուժեղ թիմ ունենք, և հակառակորդներին շատ քիչ հնարավորություն ենք թողնում մեզ գոլ խփելու համար,- հայտարարել է Պեդրոն:






































