Իտալակն «Յուվենթուս»-ի հարձակվող Կարլոս Տևեսը վերադառնում է Արգենտինայի հավաքական: Այս մասին հայտնում է Football Italia-ն
30-ամյա հարձակվողը երեք տարի շարունակ չէր հրավիրվում իր երկրի ազգային հավաքական: Վերջին հանդիպումը նա անցկացրել է 2011 թվականի հունիսին: Տևեսը խնդիրներ ուներ գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյայի հետ և չէր ընդգրկվում թիմի հայտացուցակում:
Սակայն այժմ ամեն ինչ այլ է: Արգենտինայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն վստահում է Տևեսին և նրան ընդգրկել է Բրազիլիայի և Հոնգ Կոնգի հավաքականների հետ հանդիպումների հայտացուցակում:






































