Բեռլինում ոստիկանությունը ձերբակալել է 30-ամյա տղամարդուն, որը, ենթադրվում է, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով իրավապահ մարմինների ներկայացուցիչներին:
Թուրքական անձնագրով և Գերմանիայում բնակվելու թույլտվություն ունեցող տղամարդը մինչև օգոստոս մարզվել է Սիրիայում՝ գրոհայինների ճամբարներից մեկում: Տղամարդու անունը չի բարձրաձայնվում: Նա ձերբակալվել է ուրաթ, երբ Բեռլին է ժամանել:









































