Հոկտեմբերին հայտարարվել էր ՀԱՀ-ում 455 կենդանիների սպանության մասին: Հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն՝ մեծ մասը մահանում են Հարավաֆրիկյան Հանրապետության «Կրյուգեր» ազգային արգելոցում, չնայած նրան, որ որսագողության և եղջյուրների անօրինական վաճառքի դեմ պայքարի համար երկրում տեղակայվել են զինվորական ստորաբաժանումներ` արգելոցի սահմանի երկայնքով:
Ասիական սև շուկայում եղջյուրների գնի բարձրացման հետևանքով ռնգեղջյուրների սպանությունները մեծ թափ են ստացել: Եղջյուրը պարունակում է կերոտին, որը առկա է նաև մարդու եղունգներում: Ըստ արևելյան բժշկության՝ կերոտինը բուժիչ հատկություններ ունի, սակայն գիտնականները պնդում են, որ դրա գիտական ապացույցները բացակայում են:
Ռնգեղջյուրների բարբարոսաբար ոչնչացումը Հարավաֆրիկյան Հանրապետության տարածքում, որտեղ ապրում է ամբողջ աշխարհի ռնգեղջյուրների 90 %-ը, մեծ թափ է ստանում՝ չնայած կառավարության ձեռնարկած խիստ միջոցառումներին: 2012 թ. մի թայլանդցի այս կենդանու եղջյուրների վաճառքի համար ՀԱՀ-ում դատապարտվել է 40 տարվա ազատազրկման:









































