Վերջերս կատարված հնագիտական պեղումները, որ կատարել է Amarna Project հետազոտական նախագիծը հինեգիպտական Ամարնա բնակավայրում, ցույց են տվել, որ Հին Եգիպտոսի կանայք իմացել են մազերի երկարացման մասին և ակտիվորեն կիրառել են այդ մեթոդը:
Հնագետները հայտնաբերել են կնոջ աճյուն, որն ապրել է մոտավորապես 3300 տարի առաջ, որի գանգի վրա պահպանվել են մոտ 70 աճեցված հյուսքեր, գրում է Huffington Post-ը:
Հնագետ Իոլանդա Բոսի խոսքով՝ պարզվել է, որ մազերի աճեցում եգիպտուհուն արվել է մահից հետո՝ մինչ թաղումը:
Հետազոտությունը վկայում է նաև, որ մազերի աճեցումը Հին Եգիպտոսում ոչնչով չի տարբերվել նրանից, ինչ կանայք անում են մեր օրերում:















































