Վերջին օրերին Թուրքիայի սահմանը հատել է մոտ 100 հազար քուրդ՝ «Իսլամական պետության» և Սիրիայի «Դեմոկրատական միություն կուսակցության» ներկայացուցիչների մի քանի օր շարունակվող զինված բախումների պատճառով: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին (UNHCR):
Ավելի վաղ հաղորդվում էր Թուրքիայի սահմանը հատած 70 հազար սիրիացի քրդերի մասին:
«Թուրքիայի կառավարությունը ԶԼՄ-ներին հայտնել է 100 հազար (փախստականի) մասին»,- հայտարարել է UNHCR-ի ներկայացուցիչ Մելիսա Ֆլեմինգը:
Միաժամանակ, ԶԼՄ-ները հայտնում են, որ թուրք ուժայինների և բողոքող քրդերի միջև բախումների պատճառով Թուրքիան սկսել է փակել Սիրիայի հետ սահմանի մի քանի հսկիչ անցակետեր:









































