Ամերիկյան Maven զոնդը հասել է Մարսի մթնոլորտ: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով NASA-ին:
Maven զոնդը Երկրից արձակվել էր 2013-ի նոյեմբերին, մինչ այժմ այն անցել է 711 մլն կմ:
«Շնորհավորում ենք, Maven-ը հասել է Մարսի ուղեծիր»,- Երևանի ժամանակով ժամը 18.25-ին հայտնել է NASA-ն:
Զոնդի առաջադրանքն է ուսումնասիրել Մարսի մթնոլորտի վերին շերտերը և դրա փոխազդեցությունն Արևի և արևային քամու հետ:
Գիտնականները հույս ունեն, որ զոնդի միջոցով արված ուսումնասիրությունները հնարավորություն կտան իմանալ Մարսի ամբողջ գոյության ընթացքում Մարսի մթնոլորտից տիեզերական տարածությունում հայտնված գազի քանակը, նաև բացատրել այդ գործընթացի մեխանիզմները:
«Maven-ի առաքելությունն արժեքավոր է նրանով, որ դրա միջոցով մենք առաջին անգամ տվյալներ կստանանք»,- ասել է առաքելության ղեկավար Բրյուս Ջակոսկին: Նրա խոսքով՝ առաքելության իրագործման համար աշխատել է մոտ 600 հազար մարդ:
Maven-ից բացի՝ Մարսի ուղեծրում է գտնվում ամերիկյան ևս 2 սարք՝ Mars 2001 Odissey-ն և Mars Reconnaissance Orbiter-ը, նաև՝ եվրոպական Mars Express-ը:












































