Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ երկրում ճգնաժամը Եվրոպային կարող է հասցնել սնանկացման: Այս մասին հաղորդում է The Financial Times-ը:
«Այդ ճգնաժամը շոշափեց բոլոր երկրները՝ առանց բացառության,- ասել է Սարկոզին 2008-ի իրադարձությունների մասին:- 2014-ին Ֆրանսիայի այդ ճգնաժամը Եվրոպային կարող է հասցնել սնանկացման: Ահա թե ինչ նորություն ունենք»:
Քաղաքական գործիչը հավելել է, որ եթե 2017-ին ինքը հաղթի նախագահական ընտրություններում, ապա կպահանջի վերակազմավորել Ֆրանսիայի հարկային համակարգը: «Եթե դուք ավելի շատ հարկեր գանձեք մարդկանցից և ընկերություններից, ինչպե՞ս կարող եք ակնկալել, որ նրանք կդառնան մրցունակ: Մենք պետք է մեր ձեռնարկություններին շուկայում տեղ զբաղեցնելու հնարավորություն ընձեռենք»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սարկոզին հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին:







































