Առնվազն 1.5 եվրոյի չափով Ֆլորենցիայի թանգարաններին վնաս են հասցրել հորդառատ անձրևները: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով տեղի իշխանություններին:
«Չկանխատեսված բնական երևույթներից ստացված վնասը առվազն 1.5 մլն եվրո է, և հավանական է, որ այդ թիվը կաճի»,-ասվում է Ֆլորենցիայի պատմական և մշակութային ժառանգության պահպանման վարչությունում:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը` սեպտեմբերի 19-ին, քաղաքում տեղատարափ անձրև է տեղացել, որն ուղեկցվում էր ուժգին քամով և որոտով:










































