Տոբի անունով Պոնին աշխարհում ոչինչ այնքան շատ չի սիրում, որքան տիրոջ՝ Ամոս Փաթի հետ գարեջրատանը կանգ առնելը և մեկ կում գարեջուր խմելը: Այս մասին գրում է The Sun-ը:
Համերաշխ ընկերները ապրում են անգլիական Քորնուոլ կոմսության Ֆոուեյ փոքր քաղաքում: 71-ամյա Ամոսը իր ընկերակցին թուլ չի տալիս մեկ կումից ավելի խմել, որից հետո միայնակ է վայելում գարեջուրը՝ պոնիին առաջարկելով չիփսեր: Գարեջրատանը իրենց ժամանցն անցկացնելուց հետո նրանք գնում են զբոսանքի:











































