«Ջեբհաթ ան-Նուսրա» ծայրահեղական խմբավորման զինյալները մահապատժի են ենթարկել թվով երրորդ լիբանանցի զինվորին, որին գերի էին վերցրել Սիրիայի հետ սահմանակից Էրսալ քաղաքում: Այս մասին հայտնում է MTV հեռուստաալիքը: Մահապատժի ենթարկվածի անունը Մուհամմեդ Համիա է:
Լիբանանյան բանակի հրամանատարությունն առայժմ չի հաստատել այս տեղեկությունը:
Ծայրահեղականների ձեռքում է գտնվում առնվազն 25 զինվոր և ժանդարմ: Նրանք բոլորը գերի են ընկել օգոստոսի սկզբին Էրսալ քաղաքի վրա «Ջեբհաթ ան-Նուսրայի» և «Իսլամական պետության» ծայրահեղականների հարձակման ժամանակ:
Օգոստոսի 28-ին և սեպտեմբերի 3-ին մահապատժի են ենթարկվել 2 այլ զինծառայողներ:
Ծայրահեղականները գերիներին ազատելու փոխարեն պահանջում են ազատ արձակել իսլամիստ բանտարկյալների խմբին Բեյրութի մոտ գտնվող «Ռումիա» բանտից:







































