Ներկայում ռազմական հակամարտությունների բնությը փոխվում է նոր տեխնոլոգիաների զարգացման պատճառով: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան:
«Ռազմական հակամարտությունների բնույթը փոխվում է նոր տեխնոլոգիաների պատճառով, ինչպիսք են կիբերտեխնոլոգիաները, հրթիռային վտանգի տարածումը և զանգվածային ոչնչացման զենքը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը:
Պանետայի կարծիքով՝ այդ վտանգներից ելնելով պետք է փոխվեն նաև զինված ուժերը:
«Մենք շարունակում ենք բախվել ահաբեկչության, ինքնաշեն պայթուցիկ սարքերի հետ, բայց մենք պետք է պատրաստ լինենք մեր զորքերի և մեր հայրենիքի վրա հարձակվելու ավելի նուրբ փորձերի. դրանք և՛ կիբերտարածության հարձակումներն են, և՛ մեր տվյալների բազայի վրա հարձակումներն են, և՛ մեր էներգահամակարգին, ֆինանսական, կառավարական համակարգերին վնասելու փորձերը»,- նշել է նախարարը:








































