Շվեյցարական UBS բանկը համաձայնել է 1.5 մլրդ դոլար վճարել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Շվեյցարիայի վերահսկիչ մարմիններին՝ կարգավորելու միջբանկային LIBOR տոկոսադրույքի մանիպուլյացիայի գործը: Այս մասին հայտնում է BBC-ն:
UBS-ն դարձել է երկրորդ խոշոր բանկը, որ համաձայնության է հասել կարգավորող մարմինների հետ: Ավելի վաղ բրիտանական Barclays բանկը տուգանվել էր 452 մլն դոլարով՝ LIBOR-ի մանիպուլյացիայի փորձերի համար:
Մի շարք երկրների վերահսկիչ մարմինները հետաքննություն են անցկացնում շուրջ 20 բանկերի դեմ՝ LIBOR-ի, եվրոպական EURIBOR տոկոսադրույքի և ճապոնական TIBOR-ի հնարավոր մանիպուլյացիայի առնչությամբ:











































