ԱՄՆ-ի գրադարաններից մեկի պահեստում մի բրոշյուր է հայտնաբերվել, որը պատմում է XVIII դարում առաջին սեռը փոխելու վիրահատության մասին: Բրոշյուրը կոչվում է «Միջադեպ տղայի հետ, որը աղջիկ է ծնվել»:
Գրքի հեղինակ, վիրաբույժ Թոմաս Բրենդը նկարագրել է վիրահատությունը: 1787-ին թողարկված բրոշյուրը պատմում է այն մասին, թե ինչպես են ծնողները երեխային բերել բժշկի մոտ: 7-ամյա երեխային մանրակրկիտ զննելուց հետո պարզվել է, որ նրա սեռական օրգանների մի մասն իգական է, մյուս մասը` արական:
8-էջանոց բրոշյուրում վիրաբույժը նշում է, որ երեխային վերադարձրել է նրա իրական` արական սեռը:










































