Մոսկվայում այսօր բացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ հանդիպումը:
«Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի թղթակցի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ Խորհրդարանական ասամբլեայի ստեղծման հարցը խորհուրդ է տրվել հանել հանդիպման օրակարգից:
Ինչպես սպասվում է՝ մասնակիցները հավանություն կտան ՀԱՊԿ-ում անդամակցությունը դադարեցնելու (վերադարձի հնարավորությամբ) Ուզբեկստանի նախնական որոշմանը: Այս մասին հայտնել է հանդիպման ռուսական զինվորական պատվիրակությունը:
«Այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունեն ՀԱՊԿ երկների նախագահները հավաքական անվտանգության կազմակերպության խորհրդի նիստում, որը տեղի կունենա այսօր Կրեմլում»,- հավելել են պատվիրակությունում:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հաստատել է ռուս գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի նշանակումը կազմակերպության Միացյալ շտաբի ղեկավարի պաշտոնում: