Բուդդայական Շաոլին մենաստանը դարձյալ հայտնվել է աղմկոտ սկանդալի կենտրոնում: Այս անգամ վանականները մտադիր են տուրիզմի կոմիտեից ստանալ 10 մլն դոլար, հայտնում են տեղի իշխանությունները:
Մենաստանի ադմինիստրացիայի պնդմամբ՝ իշխանությունները պարտք են մենաստանին 8 մլն դոլար մասնաբաժին զբոսաշրջային տոմսերի վաճառքից:
Ինչպես հայտնում է China Daily-ն, մի քանի տարի առաջ մենաստանը տեղի կոմիտեի հետ կնքել էր պայմանագիր, որի համաձայն՝ Շաոլինը ամեն վաճառված տոմսի դիմաց ստանում է 5 դոլար:
Մենաստան տարեկան այցելում է ավելի քան 1,5 մլն զբոսաշրջիկ: Մուտքի համար զբոսաշրջիկը պետք է վճարի մոտ 16 դոլար: Տարեկան մենաստանը կարողանում է զբոսաշրջությամբ մոտ 25 մլն դոլար վաստակել:










































