Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն Անկարայում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադիի այն հայտարարությանը, թե Թուրքիայում Patriot-ների տեղակայումն առաջ է բերում համաշխարհային պատերազմի սպառնալիք:
Էրդողանն ընդգծել է, որ Ֆիրուզաբադիին չի համարում իր համար զրուցակից, որպեսզի պատասխանի նրան: Դրա փոխարեն Էրդողանը միայն հայտարարել է, որ Ֆիրուզաբադին առաջին անգամ չէ, որ անում է նման հայտարարություններ, որոնք, սակայն, հակասում են Իրանի ղեկավարության հայտարարություններին, ինչի համար էլ չարժե պատասխանել Ֆիրուզաբադիին: