Ճապոնական իշխանությունները որոշել են վերսկսել Անտարկտիկայում հաջորդ տարի կետերի որսը, չնայած Կետերի արդյունաբերության միջազգային հանձնաժողովի որոշմանը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախօրեին հանձնաժողովը վճռել էր, որ Ճապոնիայի մտադրությունն անօրինական է, քանի որ որսը չի կատարվում գիտական նպատակներով:
Ճապոնիայի գլխավոր քարտուղար Յոսիխիդա Սուգան հանձնաժողովի որոշումը «ձանձրացնող» է համարել:
Տոկիոն պնդում է, որ կետերի որսը կատարում է բացառապես հետազոտական նպատակներով, այդուհանդերձ, սպանված կենդանիների միսը վաճառքի է հանվում:









































