Thursday, 16 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Հայաստան-սփյուռք հարաբերությունների հիմնական խոչընդոտը վստահության պակասն է. ԱՄՆ ARPA ինստիտուտի տնօրեն

«Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱՄՆ ARPA ինստիտուտի տնօրեն Հակոբ Փանոսյանի հետ:

-Պարոն Փանոսյան, ըստ Ձեզ՝ ի՞նչ է Հայաստանը Սփյուռքի համար: Արդյո՞ք Սփյուռքը պատասխանատվություն կրում է Հայաստանի համար: Կարծիք կա, որ Սփյուռքը հայրենիք դիտարկում է Արևմտյան Հայաստանը, դրա համար այստեղի խնդիրները չի դիտարկում որպես իր խնդիրներ: Համամի՞տ եք:

Սփյուռքը Հայաստանի ներկայիս կյանքում շատ մեծ դեր չունի, բայց պետք է շատ դեր ունենա: Պասիվության շատ պատճառներ կան, դրանցից մեկը իրար հասկանալու ունակությունն է: Լավ չենք հասկանում իրար, լավ չենք կարողանում ըմբռնել իրար սովորությունները, թուլությունները, ուժեղ կողմերը: Իրար հետ շփումը պետք է շատանա, որ իրար ավելի լավ հասկանանք և այդ ժամանակ վստահություն ունենանք ու կարողանանք իրար հետ աշխատել:

-Գուցե դա նրանից է, որ սփյուռքը Հայաստանը դիտարկում է որպես ոչ իր հայրենիք, ավելի շատ Արևմտյան Հայաստանն է հայրենիք դիտարկում:

Չեմ կարծում, որ որևէ սփյուռքահայ այդ մտածելակերպն ունի: Ես կարծում եմ՝ հայրենիքը հայրենիք է մեզ համար: Արևմտյան Հայաստան թե Արևելյան Հայաստան՝ միևնույն է, Հայաստան է: Եթե այդպես արտահայտվողներ կան, ուրեմն դրանք պատրվակներ են: Ես որևէ տարբերություն չեմ տեսնում:

Հայաստանի կյանքում Սփյուռքը արդյոք որևէ դերակատարություն ունի՞: Ինչու եմ հարցնում. բացի ամենամյա մարաթոներին գումար հատկացնելուց, սփյուռքը արդյոք պատասխանատվություն կրո՞ւմ է հայրենիքիհամար:

 –Շատ մեծ պատասպանատվություն պետք է կրի, բայց ներկայումս՝ ոչ մի պատասխանատվություն: Միայն նյութական նվերներ կամ գործունեություն: Մեր կազմակերպությունը տարբեր է, մենք մասնագիտական օգնություն ենք տրամադրում՝ Հայաստանի համալսարանների, ակադեմիայի, նախարարությունների հետ ենք աշխատում:

Մեր կազմակերպությունը կազմված է տարբեր բնագավառների մասնագետներից, և հավատում ենք, որ Հայաստանի համար ամենակարևորը մասնագիտությունն է: Ամենակարևոր նախաձեռնություններից մեկը, օրինակ, նորարարության մրցույթն է համալսարանական ուսանողների համար: Ահավասիկ, արդեն յոթերորդ տարին է, որ անում ենք: Նպատակն այն է, որ Հայաստանում երիտասարդ տարրը մտածի ավելի նոր արտադրանքներ ստեղծելու մասին, որպեսզի Հայաստանը տնտեսապես ավելի մրցունակ երկիր դառնա, զարգանա և նմանօրինակ այլ բաներ: Մեր նպատակն է այստեղ զարգացնել տեխնոլոգիաները, թե՛ նորարարություններին ավելի մեծ ուշադրություն դարձնել և թե՛ Հայաստանի համար ավելի հարմար տնտեսության վրա աշխատել:

Հովիկ Աբրահամյանը երբ վարչապետ դարձավ, ասաց, որ Հայաստանը սփյուռքի, սփյուռքահայ գործարարների համար պետք է ավելի հետաքրքիր դարձնել: Հետաքրքրվա՞ծ է այս ամիսների ընթացքում սփյուռքը:

 –Բավարար չէ, և պատճառը իրար նկատմամբ վստահության հարցն է, իրար հասկանալն է: Պետք է ավելի հետաքրքրվի սփյուռքը, այլապես մենք եղած Հայաստանն էլ կկորցնենք:

 

Ամբողջությամբ՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում