Facebook սոցիալական կայքին պատկանող Instagram լուսանկարների ծառայությունը խիստ քննադատության է ենթարկվել օգտատերերի կողմից օգտատիրական նոր համաձայնագրի հրապարակումից հետո, որը ծառայությանն իրավունք է տալիս օգտատերերի լուսանկարները և անձնական տվյալները փոխանցել գովազդատուներին՝ առանց որևէ փոխհատուցման,- գրում է The Financial Times թերթը:
Գաղտնիության քաղաքականության փոփոխությունը հանգեցրել է այն բանին, որ օգտատերերը ջնջում են իրենց հաշիվներն Instagram-ում:
Դրանից հետո ընկերությունը հայտարարել է, որ օգտատերերը սխալ են մեկնաբանել համաձայնագրի նոր կետերը:
Համակարգի հիմնադիր Քևին Սիսթրոմն իր բլոգում հայտարարել է, որ մոտ ժամանակներս Instagram-ը օգտատերերին կբացատրի համաձայնագրի որոշ պայմաններ, որոնք շփոթություն են առաջացրել:










































