Thursday, 02 07 2026
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան

ԲԳՎ ծրագիրը նույնպե՞ս ֆարս է. գյումրեցի անօթևանները խոսքից զատ գործ չեն տեսնում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Գյումրի կատարած այցից հետո որոշում կայացվեց, Գյումրիի անօթևան 430 ընտանիքների համար Մուշ 2 թաղամասում շենքեր կառուցելու փոխարեն, ընտանիքներին տրամադրել բնակարանների գնման վկայագրեր: Այսինքն՝ կառավարությունը պետք է համապատասխան գումար հատկացնի ընտանիքներին բնակարան ձեռք բերելու համար, և այդպիսով տասնամյակներ ձգվող հարցը կհամարվի փակված: Այս որոշման մասին տեղեկությունը վերահաստատեց նաև քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն իր 100-օրյա ամփոփիչ ասուլիսում: «Գյումրիում ներկա պահին վաճառքի համար առկա են բազմաթիվ բնակարաններ և ավելի ճիշտ է գնել այդ բնակարանները, աշխուժացնել քաղաքի շուկան, քան նորից շենքեր կառուցել»,- ասել էր Նարեկ Սարգսյանը՝ հավելելով, որ բնակիչների աջակցության այս ծրագրի բոլոր պարամետրերը պատրաստ են և գյուղական վայրերում, և քաղաքում:

Քաղաքաշինության նախարարը վստահեցրեց նաև, որ անօթևանների 2/3-րդ կողմ է բնակարանների գնման վկայագրերի այս տարբերակին: Ինչ վերաբերում է այդ ընտանիքների մտահոգություններին՝ կապված բնակարանների համար անհրաժեշտ գումարի չափի հետ, Նարեկ Սարգսյանն ասել էր. «Մենք կադաստրից հարցումներ ենք անելու բնակարանների ճիշտ շուկայական արժեքները, և այդ արժեքներին համապատասխան իրենք կստանան այդ վկայագրերը»:

Եվ Հովիկ Աբրահամյանի Գյումարի կատարած այցից, և քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի ասուլիսից բավական ժամանակ է անցել, սակայն որևէ տեղաշարժ ԲԳՎ-ների տրամադրման հարցում չկա: Անգամ այդ ուղղությամբ դեռևս կառավարության որոշում չկա:

«Ասում, ասում են, բայց ոչ մի բանից էլ տեղյակ չենք: Ո՞ւր են էդ վկայագրերը, թող բերեն, աչքներս մտցնեն: Մենակ խոսում են: Ոչ մեկս էլ ծանոթ չի դրա պայմաներին, ոչ մեկս էլ չգիտի, թե ինչքան փող են տալու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բնակարան փափագող ընտանիքներից մեկի հայրը:

«Դա ընդամենը տրամադրությունների շոշափման խնդիր էր: Անգամ օրեր առաջ, երբ Սերժ Սարգսյանը եկավ Գյումրի, ոչ մի բառ չասաց ԲԳՎ-ների ծրագրի ճակատագրի մասին: Բոլորը խոսում են այդ ծրագրից, բայց ոչ ոք չգիտի՝ դա ինչ է և ինչ պայմաններ ունի: Օրական 100 զանգ ենք ստանում նույն հարցով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գյումրիի «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը: Նրա խոսքով՝ ԲԳՎ-ների մասին խոսակցույթունները շրջանառության մեջ դնելով՝ կառավարությունը պարզապես ժամանակ շահեց, քանի որ քաջ գիտակցում էր, որ այդ բնակարանների շինարարությունը երբեք էլ չի շարունակվելու:

«Նախ ասեմ, որ 430 ազատ բնակարան կառավարությունը առաջիկա 100 տարում էլ Գյումրիում չի գտնի, ու տեսեք՝ ինչ կլինի: Մոտավորապես մի 50-60 հոգի կվերցնի այդ ԲԳՎ-ները: Եվ ծրագիրը մոտ 30 տոկոսով կհամարվի արդյունք տված: Մյուս մասը, որն, այնուամենայնիվ, ինչ-որ տեղ ունեն բնակվելու, ԲԳՎ-ների գումարները ինչ-որ միջոցով կհանի և կլուծի իր մյուս խնդիրները, կամ պարզապես կարտագաղթի Գյումրիից ու Հայաստանից առհասարակ: Իսկ մի մասն էլ պարզապես կգնա կեղծ գործարքների՝ գումարը կհանի, կծախսի այլ նպատակներով: Շատ ստիպելու դեպքում էլ տնակը կքանդի, տարածքը կազատի ու կգնա վարձով կապրի: Բացի այդ, մինչ այս ինչքան էլ որ կիրառվել է ԲԳՎ-ները, բոլորն էլ տարել և հետ են տվել դրանք»,- նկատեց Թումասյանը:

Մեր զրուցակցի խոսքով, Աստված չանի, բայց այս ծրագիրը ևս կարժանանա նախորդի ճակատագրին: Սա կարող էր հաջողություն ունենալ միայն այն պարագայում, երբ պետությունը, կառավարությունն ինքը գներ անհրաժեշտ բնակարաններն ու տրամադրեր: Կամ գոնե ֆիքսված գին սահմաներ 1, 2 և 3 սենյականոց բնակարանների համար, որպեսզի ծրագրի հաստատումից հետո բնակարանների գինը կտրուկ չաճեր Գյումրիում: «Բայց քանի որ այդպես չի լինելու, ապա պետությունը կորոշի, որ ավելի նպատակահարմար է շինարարություն անելը, և առաջիկա մի 20-25 տարին կզբաղվեն աղետի գոտում անօթևաններին բնակարաններով ապահովելու խնդրի լուծմամբ»,- ասաց Թումասյանը:

Նշենք, որ Նարեկ Սարգսյանն իր ասուլիսի ժամանակ նաև ասել էր, որ եթե լինեն մարդիկ, ովքեր դեմ կլինեն ԲԳՎ եղանակով բնակարան ձեռք բերելուն, ապա իրենք շինարարության հնարավորություն էլ ունեն: Ինչն առնվազն զավեշտալի է: Եթե պետությունը ունի շինարարության հնարավորություն, ապա ինչո՞ւ տարիներ շարունակ այդպես էլ չի իրականացնում և ավարտին չի հասցնում Մուշ 2 թաղամասի բնակարանաշինությունը, որը ՀՀ վերջին երկու նախագահների նախընտրական խոստումն էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում