Հայտնի մաթեմատիկոս, ֆիզիկոս և մեծ մտածող Բլեզ Պասկալին հատուկ էր զարմանալի բազմակողմանիությունը, ինչը բնորոշ էր Վերածննդի դարաշրջանի մարդկանց:
1646-ի վերջերին մինչև ֆրանսիական Ռուանա (որտեղ այդ ժամանակ ապրում էր Պասկալների ընտանիքը) քաղաք էին հասել դատարկության վերաբերյալ իտալական զարմանալի փորձերը (Տորիչելիի): Նա կրկնում էր իտալացի գիտնականի փորձը ոչ միայն սնդիկով, այլև ջրով, գինով, ինչի համար նրան պետք էին տակառներ և 15 մետր երկարությամբ խողովակներ: Այս փորձերն անցկացվում էին հենց քաղաքի փողոցներում և ուրախացնում բնակիչներին:
Պասկալը հավատում էր, որ Տորիչելիի խողովակում իսկապես դատարկություն է և փնտրում էր դրա ապացույցները: Վճռորոշ փորձն անցկացվեց 1648-ի սեպտեմբերի 19-ին:
Պասկալի խնդրանքով նրա փեսան՝ Ֆլորեն Պերյեն է կատարել փորձը, որն ապացուցել է մթնոլորտային ճնշման գոյությունը՝ հերքելով Արիստոտելի պնդումներն այն մասին, որ «բնությունը վախենում է դատարկությունից»:
Մի ծայրում խցանված ապակե խողովակի օգնությամբ, որի մյուս ծայրին սնդիկով բաժակ էր, պետք էր չափել, թե դրանում որքան է բարձրանում հեղուկ մետաղը ստորոտում և և Պյուա-դե-Դոմ լեռան գագաթին (1647 մետր): Ինչպես և Պասկալը ենթադրում էր՝ գագաթին սնդիկի սյունը ավելի ցածր ցուցանիշի վրա էր կանգնում. չէ՞ որ այնտեղ մթնոլորտային ստվարաշերտը 1647 մետրով քիչ էր:









































