Անցած շաբաթ Apple-ն iPhone 6 և iPhone 6 Plus նոր սմարթֆոնների հետ ներկայացրեց նաև Watch-ը՝ առաջին ֆիրմային սմարթ ժամացույցը։ Բայց նույնիսկ մի քանի օր անց գաջեթի շուրջ պահպանվում է գաղտնիության լուսապսակը։
Դեռևս անհայտ են մնում ռելիզի ամսաթիվը, ակումուլյատորի աշխատանքի ժամանակն ամբողջական լիցքավորումից հետո և որոշ այլ տեխնիկական բնութագրեր, որոնց մասին Apple-ն համեստորեն լռել է, ինչպես նաև կրիչ սարքերի արժեքը։
Այնուամենայնիվ, վերլուծաբան Ջոն Գրուբերն արդեն ասել է մոտավոր արժեքները՝ ելնելով այս կամ այն մոդելի պատրաստման համար օգտագործված մետաղների գնահատումից։
Ալյումինից և ապակուց պատրաստված Apple Watch Sport վարկածը գնահատվում է 349 դոլար, պողպատից և շափյուղային ապակուց Apple Watch վարկածը՝ 999 դոլար, ամենաթանկարժեք վարկածը Apple Watch Edition-ն է, որը 18 կարատանի ոսկուց է, 4999 դոլար։ Ժամացույցի պատյանը իսկական ոսկուց է, ոչ թե ոսկեջրած մետաղից, այդ պատճառով գինն այդքան բարձր է։








































