ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի աշխատակիցները գտել են աուտիզմի զարգացման պատճառը և խոստացել են ապագայում գտնել մարդուն այդ հիվանդությունից ազատող պրեպարատը։
Գիտնականների կարծիքով՝ աուտիզմի զարգացումն առաջանում է սինապտիկ նեյտրոնային կապերի ավելցուկի հաշվին (առողջ մարդու օրգանիզմում դրանք կտրվում են զարգացման ընթացքում՝ անհետանալով 9-12 տարեկանում)։ Այդ ավելցուկի առաջացման պատճառը համարում են mTOR սպիտակուցի ավելցուկը, հաղորդում է FederalPress պորտալը։
Հետազոտողները լաբորատոր մկների արյան մեջ ներարկել են իմունադեպրեսանտ, որը նվազեցնում է mTOR–ի առաջացման քանակը։ Արդյունքում կրծողներն ազատվել են աուտիզմի ախտանիշներից։









































