Գերմանական «Շալկե 04»-ի կիսապաշտպան Յուլյան Դրաքսլերը կարող է փոխել ակումբային գրանցումը:
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Դրաքսլերի ծառայություններով հետաքրքրված էր «Արսենալ»-ը: Սակայն գերմանացի կիսապաշտպանը որոշեց մնալ «Շալկե»-ում:
Անգլիական Metro պարբերականը հայտնել է, որ այժմ 20-ամյա ֆուտբոլիստը մտափոխվել է և տվել է «Արսենալ» տեղափոխվելու իր համաձայնությունը: Նշվում է, որ տրանսֆերը կարող է կայանալ այս ձմռանը: Տրանսֆերային արժեքի մասին դեռ չի նշվում:









































