Անգլիական «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, որ ամենից շատ ցանկացել է աշխատել Ռոնալդուի և Դրոգբայի հետ.
«Ես շատ մոտ եմ եղել այն բանին, որ պայմանագիր ստորագրեի Քրիշտիանու Ռոնալդուի հետ: Արդյունքում նա ոչ միայն չտեղափոխվեց «Արսենալ», այլ ընտրեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Մինչ այժմ ցավալի է այդ մասին հիշելը:
Շատ եմ ցանկացել աշխատել նաև Դրոգբայի հետ: Ես նրա հետ պայմանագիր էի ցանկանում ստորագրել դեռ այն ժամանակ, երբ նա խաղում էր «Լե Ման»-ում: Գիտեի, որ Դրոգբան հիանալի ֆուտբոլիստ է դառնալու: Բացի այդ, նա մի շարք կարևոր հանդիպումներում մեզ անախորժություններ է պատճառել»-,ասել է Վենգերը:








































