Ակցիայի՝ տարբեր երկրների մասնակիցները կոչ են արել Եվրոպային անտարբեր չմնալ Ուկրաինայի պատերազմի նկատմամբ՝ հայտնում է korrespondent.net-ը:
Տեսանյութում մարդիկ, որոնք խոսում են եվրոպական տարբեր լեզուներով, արտաբերում են բառեր, որոնք հետևյալ նախադասության մասն են. «Լսեք, խոսեք այդ մասին, վճռական եղեք, ճնշեք ձեր կառավարությանը, ինձ մենակ մի թողեք: Ուկրաինական արյունը մեր արյունն է»,- ասում են ակցիայի մասնակիցները:
Յուրաքանչյուր արտահայտություն զուգակցվել է իրենց վրա կարմիր հեղուկ լցնելով, որը մարմնավորում է ուկրաինացիների արյունը:
«Մենք «Արյան մարտահրավեր» անունով կարճ տեսահոլովակ ենք նկարահանել՝ դիմելով Եվրոպային, որպեսզի նա անտարբեր չմնա ուկրաինական պատերազմի հանդեպ»,- ասվում է տեսանյութի նկարագրության մեջ:













































