Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին Կանադայի խորհրդարանում նրա ելույթից հետո հոտնկայս են ծափահարել: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Կանադա երկօրյա այցի շրջանակներում Պորոշենկոն ելույթ է ունեցել Կանադայի համայնքների պալատի և Սենատի առջև:

«Անհավանական է այդպիսի աջակցություն զգալը: Ես սիրում եմ վերադառնալ Կանադա, և թող Աստված օրհնի ձեր երկիրը: Շատ շնորհակալ եմ»,- իր ելույթը եզրափակել է Պորոշենկոն:
Այս խոսքերից հետո Կանադայի օրենսդիրները ոտքի են կանգնել Ուկրաինայի նախագահին ծափահարելու:







































