Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում նախօրեին ընդդիմության ցույցի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վիրավորվել է նվազագույնը 15 ոստիկան՝ հայտնում է Andes գործակալությունը:
Երկրի ՆԳՆ ղեկավար Խոսե Սերանոյի խոսքով՝ հավաքվածները գրոհել են իրավապահներին, նրանք ոստիկանների ուղղությամբ նետել են տարբեր առարկաներ, այդ թվում՝ դյուրավառ հեղուկով շշեր: Ինչպես հայտնել է նախարարը՝ «Մենք տեսանք բռնի գործողություններ, որոնք չեն կարող լինել բողոքի մաս. դրանք հանցավոր գործողություններ էին»:
Andes-ը հայտնում է նաև, որ բողոքի ակցիայի մասնակիցներն ավելի վաղ հարձակվել էին նաև գործակալության աշխատակիցների վրա՝ փորձելով նրանց խանգարել լուսաբանել երթը: Ոստիկանությանը հաջողվել է վերականգնել իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը:









































