Այսօր Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի է ունենում Խորվաթիայի և Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև երկրորդ ընկերական հանդիպումը:
Առաջին խաղակեսից հետո Խորվաթիայի հավաքականն առջևում է 2:1 հաշվով: Մեր հավաքականի կազմում գոլի հեղինակ է դարձել Էմիլ Ղուկասյանը:
ՀՖՖ մամլո ծառայություն