Ուղեծրային «Հաբլ» աստղադիտակով աշխատող գիտնականները փոքրիկ գալակտիկայի ներսում հայտնաբերել են ահռելի չափերով սև խոռոչ՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Աստղագետների գնահատականներով՝ սև խոռոչը իր զանգվածով 21 մլն անգամ գերազանցում է Արեգակին ու 5 անգամ մեծ է Հարդագողի ճանապարհի կենտրոնում սև խոռոչից:
Գալակտիկան, որում գտնվում է հսկայական սև խոռոչը, կրում է М60-UCD1 անվանումը ու պատկանում է գաճաճ գալակտիկաների թվին:
Գիտնականները կարծում են, որ այդ գտածոն հաստատում է տեսությունն այն մասին, որ գաճաճ գալակտիկաները իրենք իրենց չեն ձևավորվել, այլ մեծ գալակտիկաների մնացորդներ են, որոնք մասերի են բաժանվել այլ գալակտիկաների հետ բախման արդյունքում:
Հետազոտության արդյունքները հրապարակված են Nature ամսագրում:








































