Tuesday, 16 06 2026
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից

Եթե Տեր-Պետրոսյանը խաղից վերջնականապես դուրս գա, միանշանակ կարձանագրվի, որ Հայաստանում ընդդիմություն այլևս չկա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանումվէ: Ենթադրվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում կքննարկվի ապագայում Հայաստանի կողմից ԵվրԱզԷսին անդամակցելու հարցը:

Դա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանում առաջիկայում անցկացվելիք նախագահական ընտրությունների վրա. այս հարցի և հնարավոր հետևանքների մասին պարզաբանման համար զրուցեցինք Կովկասագետների գիտական հանրության նախագահ, ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, փորձագետ Ալեքսանդր Կռիլովի հետ:

Փորձագետը կարծիք հայտնեց, որ Հայաստանի նախագահական ընտրություններում, անկախ ամեն տեսակ հանդիպումներից և ամեն ինչից, ելքն արդեն իսկ կանխորոշված է. «Ավելի կարևոր հանգամանքներ կան՝ այն թեկնածուները, ովքեր մինչ այժմ նախագահական ընտրություններում իրենց առաջադրվելու մասին հայտարարել են, հույս չեն ներշնչում: Այդպիսով՝ Հայաստանի նախագահական ընտրություններն այսօր ներքաղաքական սցենարներով են ընթանում և մտածել, որ կլինի այնպիսի թեկնածու, որը կարող է գործող նախագահ Սերժ Սարգսյանին մրցակից լինել, լուրջ չէ. միգուցե Գագիկ Ծառուկյանն էր, բայց նա էլ արդեն խաղից դուրս եկավ: Կան նաև ներքին խնդիրներ, և ես չեմ կարող ասել, որ Սերժ Սարգսյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ, ոչ էլ անգամ Հայաստանի անդամագրվելը ԵվրԱզԷսին չեն կարող որևէ կերպ անդրադառնալ իրավիճակի վրա, բայց սցենարը շատ վաղուց արդեն պարզ է: Ամեն ինչ տանում է նրան, որ Հայաստանում պատրաստվում են լինել ընտրություններ, որտեղ կլինի մեկ ռեալ թեկնածու»:

Փորձագետը նաև անիրատեսական համարեց այն, որ հանկարծ Վլադիմիր Պուտինը սատարի կամ իր աջակցությունը ցուցաբերի Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանին. «Դա առաջին հերթին քաղաքական էթիկայի կոպտագույն խախտում է, բացի այդ՝ Ռուսաստանի այժմյան ղեկավարությունը նախընտրում է հեռու մնալ բոլոր տեսակ ընտրություններից, որոնք անցակցվում են նախկին Խորհրդային Միության պետություններում»:

«Վլադիմիր Պուտինի համար կարևոր է այն թեկանծուն, որին կաջակցեն, կընտրեն ՀՀ քաղաքացիները»,– շարունակեց Ա. Կռիլովը՝ հավելելով, որ մնացած խոսակցությունները՝ թե Ռուսաստանը սատարում է այս կամ այն թեկնածուին, լուրջ չեն, այդ պատճառով էլ անգիտակցված սխալ տեղեկություններ են տարածվում ԶԼՄ-ներում. «Ռուսաստանը պատրաստ է համագործակցել այն նախագահի հետ, ում որ կընտրեն ՀՀ քաղաքացիները, Պուտինը երբեք Հայաստանի ներքաղաքական իրավիճակին չի միջամտի: Ռուսաստանն՝ այնպես, ինչպես մնացած բոլոր երկրները, երևի թե կուղղարկի իր դիտորդներին, որոնք կհետևեն ընտրությունների ընթացքին։ Եթե կլինեն կոպիտ խախտումներ, դրանք միանշանակ կարձանագրվեն, բայց ես կարծում եմ, որ նրանց դերը որոշիչ չի լինելու, որովհետև Հայաստանի քաղաքացիներից է մեծ բան կախված: Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչներից է շատ բան կախված։ Եթե նրանք կարողանան արձանագրել զանգվածային ընտրախախտումներ, ապա դրանք անմիջականորեն կազդեն այլ պետությունների որոշումների վրա, բայց սա ոչ մի միջազգային դիտորդ նրանց փոխարեն չի անելու»,- ասաց Ալ. Կռիլովը:

Փորձագետն անդրադարձավ նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրմանը և նշեց, որ նա, այնուամենայնիվ, կլինի ուժեղ մրցակից Սերժ Սարգսյանի համար, բայց մտածել, թե նա կհաղթի, կամ ռեալ մրցակցություն կստեղծի, լուրջ չէ. «Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը ձայների մեծ առավելությամբ հաղթանակ կտանի: Այստեղ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի առողջական վիճակը մեծ դեր կարող է ունենալ, որքանով որ ես եմ տեղեկացված առաջին նախագահն ունի առողջական լուրջ խնդիրներ, և դա նշանակում է, որ 5 տարի հետո նա հաստատ չի առաջադրվելու, ուրեմն եթե հնարավոր է մի բան անել, ապա դա պետք է արվի հենց այս տարի: Գլխավոր հարցը, սակայն, այն է, թե ինչու՞ են Հայաստանի ընդդիմադիր ուժերն այսօր այդքան թուլացել։ Հիմա եթե Լևոն Տեր-Պետրոսյանը խաղից վերջնականապես դուրս գա, միանշանակ կարձանագրվի, որ Հայաստանում ընդդիմություն այլևս չկա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում