«Կարմիրները» չեն ցանկանում «բաց թողնել» կիսապաշտպանին:
Անգլիական «Լիվերպուլ»-ն ու թիմի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը համաձայնության են եկել կողմերի միջև նոր պայմանագիր ստորագրելու հարցում: Նախատեսվում է պայմանագիր կնքել հնգամյա ժամկետով:
Վերջին շրջանում անգլիական թիմը մտավախություն ուներ կորցնել ֆուտբոլիստին, քանի որ կողմերը գումարի վերաբերյալ համաձայնության գալ չէին կարողանում:
Ինչպես երևում է, «Լիվերպուլ»-ը հարմարվել է ֆուտբոլիստի պայմաններին: Կնքվելիք պայմանագրի համաձայն՝ Ստերլինգը շաբաթական 30.000 ֆունտ աշխատավարձ է ստանալու:
Մինչև Սուրբ ծնունդ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի:





































