ԱՄՆ Քոնեկտիկուտ նահանգի գլխավոր դատախազ Ջորջ Ջեփսենը անհանգստացած է Apple iWatch ժամացույցներում կոնֆիդենցիալության հարցերով: Նա պաշտոնական նամակ է ուղարկել ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկին՝ խնդրելով բացատրել սարքի հնարավորությունները անձնական տեղեկության պահման ու հավաքման հնարավորությունների վերաբերյալ:
Գլխավոր դատախազի խոսքով՝ ինքը չի ձգտում ընկերության հետ հակամարտության մեջ մտնել, սակայն ցանկանում է որոշակիացնել դրա ղեկավարության դիրքորոշումը կոնֆիդենցիալության հարցերում:
Նրան հետաքրքրում է տեղեկության հավաքման համակարգը, դրա փոխանակումն ու տվյալների պահպանության երաշխիքները, գրում է The Huffington Post-ը:
Apple-ի ներկայացուցիչները դեռ հրաժարվում են մեկնաբանություններից:








































